Ղազախստանը մտադիր չէ օգնել Ռուսաստանին՝ շրջանցելու արևմտյան պատժամիջոցները. նախագահի աշխատակազմ
INTERNATIONAL NEWSՂազախստանը հարգում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, չի ճանաչում Ղրիմը ՌԴ-ի կազմի մեջ և մտադիր չէ օգնել Ռուսաստանին՝ շրջանցելու արևմտյան պատժամիջոցները, Euroactive-ին տված հարցազրույցում ասել է Ղազախստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Թիմուր Սուլեյմենովը։
«Ղազախստանը չի լինի ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շրջանցելու գործիք։ Մենք կկատարենք պատժամիջոցները… Մենք շարունակելու ենք ներդրումներ կատարել Ռուսաստանում և ներդրումներ ներգրավել Ռուսաստանի համար. մեր տնտեսությունն այլ կերպ չի կարող գործել։ Բայց մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի վերահսկենք պատժամիջոցների տակ գտնվող ապրանքները և պատժամիջոցների տակ գտնվող անձանց կամ կազմակերպությունների ցանկացած ներդրում»,- ասել է նա։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



