Ձվածեղի 6 տարբերակ, որոնք նպաստում են նիհարելուն
LIFEԻնչպես կարելի է ձվածեղ պատրաստել, որպեսզի այն օգտակար լինի առողջությանն ու նպաստի նիհարելուն։ Eat This, Not That! պարբերականը, հղում կատարելով ամերիկացի մասնագետներին, ներկայացրել է մի քանի խորհուրդներ։
Ձվով եւ սպիտակուցով պատրաստված ձվածեղ
Սննդաբան Լորեն Հարիս-Պինկուսը խորհուրդ է տվել ձվածեղը պատրաստել մեկ ամբողջական ձվից եւ երկու ձվի սպիտակուցից։ Նրա խոսքով՝ դա կօգնի ձվածեղը պակաս յուղալի եւ կալորիական, բայց եւ միաժամանակ հագեցնող դարձնել։
Բանջարեղեններով ձվածեղ
Մասնագետն առաջարկել է նաեւ ձվածեղի բաղադրատոմս կանաչ տաքդեղով, լոլիկով եւ չեդեր պանրով։ Այս ձվածեղը հարուստ կլինի բջջանյութով, հագեցած ճարպերով եւ նորմալ քանակությամբ կալորիաներով։
Խալապենյո տաքդեղով եւ լոլիկով ձվածեղ
Հարիս-Պինկուսն առաջարկել է ձվածեղի մեկ բաղադրատոմս եւս՝ խալապենյոյով եւ լոլիկով։ Մասնագետի խոսքով՝ այս տաքդեղն այնքան կծու է, որ աղ եւ այլ համեմունքներ ավելացնելու կարիք չի լինի։
Ավելին՝ այստեղ