Օրվա առաջին կեսին ոչինչ մի ձեռնարկեք․ ապրիլի 4֊ի աստղագուշակ
LIFEԽոյ: Օրվա առաջին կեսը հարմար է գնումներ կատարելու, գործարքներ կնքելու համար: Զբաղվեք այն ամենով , ինչը հոգեհարազատ է և հետագայում չեք զղջա:Կարող եք որոշումներ կայացնել աշխատանքին վերաբերող մի շարք հարցերում, քննարկել գործունեության ոլորտը փոխելու հնարավորությունները:
Օրվա երկրորդ կեսին անձնական հարաբերություններում դրական միտումների ազդեցությունը կմեծանա: Նշանի շատ ներկայացուցիչներ իրենց լիարժեք երջանիկ կզգան: Հրաշալի ժամանակահատված է թե՛ ժամադրությունների և թե՛ ռոմանտիկ ծանոթությունների համար:
Ցուլ: Այսօր որքան էլ մեծ է գլխապտույտ արկածներին, էքստրեմալ զվարճանքներին տրվելու գայթակղությունը, փորձեք զերծ մնալ այդ ամենից: Զբաղվեք թեկուզ ոչ այնքան հետաքրքիր, սակայն անվտանգ գործերով: Մտերիմներն այսօր ձեր ուշադրության կարիքը շատ ունեն, փորձեք ժամանակ գտնել նրանց համար:
Խուսափեք անձնական կյանքին վերաբերող հարցերում կարևոր որոշումներ կայացնել, առավել ևս որևէ մեկի հետ քննարկել այն: Ամենայն հավանականության, շատ շուտով կփոխեք ձեր կարծիքը, իսկ ավելորդ անկեղծության պատճառով, կարող եք անհեթեթ իրավիճակում հայտնվել:
Երկվորյակ: Օրվա առաջին կեսին ոչինչ մի ձեռնարկեք: Հնարավորության դեպքում, հետաձգեք բոլոր բարդ գործերը: Միևնույն է կենտրոնանալ չի ստացվի,իսկ վրիպումներ թույլ տալու վտանգը մեծ է: Հետագայում կկարողանաք լրացնել բացթողումները, կհաղթահարեք ընթացիկ հարցերը, գլուխ կհանեք բոլոր բարդ խնդիրներից:
Կենսական ներուժը բարձր է: Օրվա երկրորդ կեսը հարմար է սպորտով զբաղվելու, նաև ակտիվ հանգստի համար: Ռոմանտիկ ճանապարհորդությունները հաճելի կանցնեն և ձանձրալի չեն թվա:
Ավելին՝ այստեղ