Ուկրաինայում փետրվարի 24-ից զոհվել է ավելի քան 1,4 հազար քաղաքացիական անձ
INTERNATIONAL NEWSՓետրվարի 24-ին Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության անցկացման սկզբից ի վեր զոհվել է ավելի քան 1417 քաղաքացիական անձ, 2038-ը՝ վիրավորվել: Այդ մասին ասված է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն կոմիսարի վարչության՝ ապրիլի 3-ին տարածված հայտարարության մեջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Փետրվարի 24-ի առավոտյան 04:00-ից մինչև ապրիլի 2-ի 24:00-ն (տեղական ժամանակով) ՄԱԿ-ի վարչությունն արձանագրել է 3455 զոհ երկրի (Ուկրաինայի) քաղաքացիական բնակչության թվում. 1417 սպանված և 2038 վիրավոր»,- նշված Է հաղորդագրության մեջ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



