Վրաստանի արտաքին գործերի նախարարը հրաժարական է տվել
INTERNATIONAL NEWSՎրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հրաժարական է տվել, հայտնում է վրացական Առաջին ալիքը։
Այս մասին կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Զալկալիանին կնշանակվի ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան։
Դավիթ Զալկալիանին Վրաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականի հունիսի 21-ից, իսկ 2021 թվականի հունվարի 21-ից՝ Վրաստանի փոխվարչապետն էր։
Մինչ այդ՝ 2012 թվականին, Զալկալիանին նշանակվել էր արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ։ 2015 թվականին նա շարունակել է իր գործունեությունը որպես Լևան Միքելաձեի նորաստեղծ հիմնադրամի գործադիր տնօրեն։ 2016-2018 թվականներին Զալկալիանին կրկին զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։
1
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
2
Unibank to Raffle a Trip to Italy
3
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
4
Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori
5
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills



