Եռակողմ համաձայնագրերի հիման վրա աշխատում ենք միասին ամրապնդել անվտանգությունն Անդրկովկասում. Պուտինը շնորհավորել է Ալիևին
INTERNATIONAL NEWSՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ, գրում է ՏԱՍՍ-ը:
Նախագահը նաև հիշեցրել է, որ անցյալ և նախորդ տարի կնքված եռակողմ համաձայնագրերի հիման վրա երկրներն աշխատում են միասին՝ ամրապնդելու կայունությունն ու անվտանգությունը Անդրկովկասյան տարածաշրջանում։
Խոսելով այս տարի Մոսկվայի և Բաքվի միջև ստորագրված դաշնակցային փոխգործակցության վերաբերյալ հռչակագրի մասին՝ ՌԴ ղեկավարը վստահություն է հայտնել, որ երկկողմ հարաբերությունները նոր, որակապես ավելի բարձր մակարդակի հասցնելը համապատասխանում է Ռուսաստանի և Ադրբեջանի ժողովուրդների հիմնարար շահերին։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



