«Այդ տղան բարբարոս է». Բայդենը` Պուտինի մասին
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կրկին «ռազմական հանցագործ» է անվանել: Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:
«Հիշում եք, որ ինձ քննադատեցին Պուտինին ռազմական հանցագործ անվանելու համար: Նա ռազմական հանցագործ է: Բայց մենք պետք է տեղեկատվություն հավաքենք, զենք տրամադրենք Ուկրաինային, որպեսզի նրանք շարունակեն կռվել, հավաքենք բոլոր դետալները, որպեսզի այն իսկական ռազմական հանցագործության դատական գործ լինի: Այդ տղան բարբարոս է: Այն, ինչ կատարվում է Բուչայում, սարսափելի է: Եվ բոլորը դա տեսել են: Ես կարծում եմ, որ դա ռազմական հանցագործություն է: Ես նոր պատժամիջոցներ եմ պահանջում, ես կշարունակեմ պատժամիջոցներ սահմանել»,- ասել է Բայդենը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



