Ուկրաինան Վրաստանին մեղադրել է «Ռուսաստանին օգնելու մեջ»
INTERNATIONAL NEWSՈւկրաինացի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն իր Facebook-ում գրել է, որ ռուսները փորձում են Վրաստանի տարածքով կազմակերպել պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների մատակարարումը։
«Բացի այդ, Վրաստանի կառավարությունը դիտարկում է Վրաստանի և Ռուսաստանի միջև օդային հաղորդակցությունը վերականգնելու հնարավորությունը»,- գրել է Գոնչարենկոն։
Վրաստանի ֆինանսների նախարարությունը պատասխանել է ուկրաինացի պատգամավորի մեղադրանքներին` դրանք անվանելով «լիովին անհիմն ու անհեթեթ»։
Գերատեսչությունում նշել են, որ Վրաստանը ամենախիստ վերահսկողությունն է իրականացնում երկրի բոլոր մաքսային անցակետերում և ստուգում է ապրանքների ներմուծումն ու արտահանումը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



