Yerevan, 19.August.2026,
00
:
00
BREAKING


Ժա­մա­նա­կին այդ հար­ցում ևս Հա­յաս­տա­նը հաղ­թող էր. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Մեր հանրության մի հատվածը շարունակում է կարծել, թե պատերազմն ավարտվել է, ու իշխանությունների ներկայացրած խաղաղության դարաշրջանը շատ մոտ է: Իրականում պատերազմը երբեք չի էլ ավարտվել, և չնայած լայնամասշտաբ ռազմական գործողություններ չկան, բայց դա դեռ չի նշանակում, որ ամեն վայրկյան նոր էսկալացիա չի սկսվի, մանավանդ որ հակառակորդը պարբերաբար այդպիսի ազդանշաններ է ուղարկում։ Իսկ այն, որ ներկայիս իրավիճակում լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումը ավելի հավանական է դառնում, դրան նպաստում է նաև առկա աշխարհաքաղաքական իրադրությունը։

Դրանով է պայմանավորված, որ Ադրբեջանը ելնում է միայն մաքսիմալիստական մոտեցումներից և չի խուսափում ցույց տալ, որ ոչ մի զիջման չի գնալու՝ հայտարարելով, թե ԼՂ հակամարտությունը լուծված է։ Իսկ այս պայմաններում խաղաղության պայմանագիրը, որի մասին խոսում է Բաքուն, ուղղակի ենթադրում է Արցախի հայաթափում և ՀՀ-ի նվաստացում։ Ինչո՞ւ է Բաքուն մինչև վերջ իր առավելապաշտական պայմանները պնդում, եթե, օրինակ՝ հնարավոր էր փնտրել փոխզիջումային տարբերակներ։ Խնդիրն այն է, որ Բաքուն ԼՂ հարցում Թուրքիայի լիակատար աջակցությունն է վայելում։ Մյուս կողմից էլ՝ փորձելով օգտվել ուկրաինական ճգնաժամի ընձեռած հնարավորությունից, երբ միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացած է գլխավորապես Եվրոպայում տեղի ունեցող իրադարձությունների վրա, Ադրբեջանը ցանկանում է Արցախի հարցը լուծել իր պատկերացրածի շրջանակներում, որի համար պետք է լուծվի նաև ռուս խաղաղապահների հեռացման հարցը։

Ուստի պատահական չէ, որ Ադրբեջանը ճիգեր է գործադրում պարբերաբար սադրանքներ իրականացնել ու պախարակել խաղաղապահների գործողությունները, քանի որ դրա միջոցով ի տես աշխարհի ի ցույց է դրվում, որ խաղաղապահներն ի վիճակի չեն ապահովել արցախահայության անվտանգությունը, այսինքն՝ նրանց մնալն անիմաստ է դառնում։ Իսկ դրան կհետևի նաև ռուսական ազդեցության դուրս մղումը և թուրքական ազդեցության ամրապնդումը տարածաշրջանում։ Իր նպատակադրումներին հասնելու համար Ադրբեջանը գործի է դրել տեղեկատվական պատերազմի գործիքները, որը նախ և առաջ ենթադրում է հակառուսական ու հակահայկական ուժգին քարոզչություն։ Եվ այս ֆոնին պատահական լինել չեն կարող Ուկրաինայից հնչող այն հայտարարությունները, թե Ադրբեջանն Արցախում կարող է երկրորդ ճակատը բացել Ռուսաստանի դեմ։ Հակառուսական քարոզչություն թույլ չտալու հետ է կապված, որ ՌԴ տարածքում մի շարք ադրբեջանական իշխանական լրատվամիջոցներ ուղղակի արգելափակվել են։

Ընդ որում, շատ ուշագրավ է, որ Արցախում օրեր շարունակ հումանիտար ճգնաժամ ստեղծած ու մարդկանց առանց նվազագույն պայմանների թողած Ադրբեջանը հանկարծ սկսել է հումանիստական մոտեցում դրսևորել Ուկրաինայի նկատմամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող տեղեկությունների համաձայն, մեծ քանակությամբ հումանիտար օգնություն են ուղարկել Ուկրաինային։ Բայց մի շարք հարցեր են ծագում կապված նրա հետ, թե արդյո՞ք հումանիտար օգնության անվան տակ նաև ռազմական օգնություն չի տրամադրվում Կիևի ռեժիմին։ Առավել ևս, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) հայտարարեց, թե Ուկրաինային անվճար վառելիք կտրամադրի։ Եվ ոչ մի երաշխիք չկա, որ այդ վառելիքը Ուկրաինան ռազմական նպատակներով չի օգտագործի։

Բացի դրանից, ադրբեջանական ՄԻԳ-29 ռազմական ինքնաթիռները ոչ պատահականորեն Լվովի ինքնաթիռների վերանորոգման գործարանում էին, ու ոչ ոք չի կարող բացառել, որ դրանք ուկրաինական կողմը չի կարող օգտագործել։ Մեծ ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ այս տարվա հունվարին Ալիևը այց կատարեց Ուկրաինա, որի առաքելություններից մեկն Ադրբեջանի պարենային անվտանգության հարցը լուծելու նպատակով այդ երկրում գյուղատնտեսական նշանակության հողերի վարձակալության խնդիրն էր, ինչը տեղ գտավ նաև Ալիևի ու Զելենսկու ստորագրած վեցկետանոց հռչակագրում։ Արդյո՞ք Ալիևը չէր հաշվարկել, որ իրենց կողմից վարձակալվող հողերից, ամենայն հավանականությամբ, որևէ օգուտ չեն կարող ստանալ, քանի որ ռուս-ուկրաինական հարաբերությունների սրման ֆոնին լրատվամիջոցներն արդեն ահազանգում էին մոտալուտ ռազմական բախման մասին։ Հազիվ թե: Հաշվի առնելով անկայունության հանգամանքը՝ տվյալ պահին Ուկրաինան ներդրողների համար կարող էր լինել ամենավերջին երկիրը, որտեղ կարելի էր գումար ներդնել հողերի վարձակալության տեսքով։

Ստացվում է, որ խնդիրն այլ է, և Ալիևն ուղղակի այդ քայլով Ուկրաինայի համար բացում է ֆինանսական աջակցության դուռը։ Մյուս կողմից էլ՝ զարմանալ պետք չէ, որ այս օրերին ուկրաինական լրատվամիջոցներում ու տելեգրամյան ալիքներում տեսանյութեր են տարածվում, որոնցում ցուցադրում են վարձկանների, որոնք իրենց անվանում են Ադրբեջանի քաղաքացիներ և հայտարարում, որ պատրաստ են կռվել ՌԴ-ի դեմ։ Ահաբեկիչ վարձկանների արտահանման հարցում թուրք-ադրբեջանական տանդեմն արդեն մասնագիտացել է, Արցախյան պատերազմը դա ցույց տվեց։ Միայն այսքանը բավարար է պնդելու, որ Ադրբեջանը ներգրավված է Ուկրաինայի շուրջ հակամարտության շրջանակներում՝ ընդդեմ Ռուսաստանի։ Սակայն Հայաստանը տեղեկատվական դաշտում քայլեր չի ձեռնարկում ադրբեջանական կողմի նենգ նպատակներն առավել ակնառու ի ցույց դնելու համար։

Դրա փոխարեն, ադրբեջանական լրատվամիջոցներն են զբաղված Հայաստանի մասին կեղծ տեղեկատվության տարածմամբ, իսկ մենք միայն պաշտպանվողի դերում ենք։ Ադրբեջանը ամեն կերպ փորձում է ցույց տալ, թե Հայաստանը ներգրավված է ուկրաինական հակամարտության մեջ։ Եվ պատահական չէ, որ ադրբեջանական լրատվամիջոցներից սկսվեց ապատեղեկատվություն տարածվել, թե իբր հայկական կողմը իր ունեցած ՍՈւ 30-ները տրամադրել է Ռուսաստանին, Հայաստանի տարածքով Սիրիայից վարձկաններ են տեղափոխվում Ռուսաստան Ուկրաինայի դեմ կռվելու նպատակով և այլն, որոնք թեպետ անհեթեթության աստիճան սուտ են, բայց դրանք հերքելու համար բավական ջանքեր են պահանջվում։

Ժամանակն է, որ ՀՀ-ն ևս անցնի տեղեկատվական ճիշտ ու համակարգված աշխատանքի, հատկապես, որ դրա համար ունի համապատասխան փաստական հիմքեր։ Ժամանակին այդ հարցում ևս Հայաստանը «կրող» էր, հասկացող մարդիկ կան, ամոթ չէ, կարելի է հարցնել...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia