Yerevan, 05.December.2025,
00
:
00
BREAKING


«Նույնիսկ բանտում եմ եղել՝ «կալանավորի» կարգավիճակով». Սամվել Խալաթյանի «Թագուհին» վերահրատարակվում է երրորդ անգամ. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Դրամատուրգ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Վանաձորի պատվավոր քաղաքաց Սամվել Խալաթյանի «Թագուհի» վիպակը վերահրատարակվում է երրորդ անգամ: Այս առիթով զրուցել ենք հեղինակի հետ:No description available.

Խալաթյանը նշում է` «Թագուհու» ծնունդը զարմանալի դիպվածով է եղել: «1991 թ.-ին՝ «ցուրտ ու մութ տարիներին», երբ Վանաձորի քաղաքային «Վերածնունդ» թերթի գլխավոր խմբագիրն էի, թերթի տպաքանակն աղետալիորեն սկսեց նվազել: Մտմտում էի մի հնար գտնել և հիշեցի, որ տարիներ առաջ կանանց ուղղիչ աշխատանքային գաղութից դատապարտյալներից մեկը նամակներ էր գրում ինձ՝ պատմելով իր կյանքի ոդիսականը, խնդրում` տպագրել թերթում: Լուրջ չէի վերաբերվում դրան, մանավանդ որ խորհրդային տարիներին հանցագործ աշխարհի մասին հոդված գրելը, մեղմ ասած, չէր խրախուսվում: Նրա նամակներին, զուտ մարդասիրական զգացումներից դրդված, պատասխանում էի: Միտք հղացավ՝ խոսքի ազատություն է տրված, չփորձե՞մ դրանք հրապարակել, գուցե հետաքրքրություն առաջացնի, և թերթի ընթերցողների թիվը պահպանվի…»,-«Փաստի» հետ զրույցում վերհիշում է զրուցակիցս:

Հետո արխիվից հանում է նամակները, բայց... «Ի հիասթափություն ինձ, դրանք մեծ մասամբ անձնական զեղումներ էին՝ իր տխուր ապրումների մասին, որոնք այնքան էլ հետաքրքիր չէին լինի ընթերցողին: Այդ նամակներից իրադարձությունների որոշ քանակ «հայթայթեցի»: Որոշեցի հանցագործ աշխարհում հայտնված, հեղինակություն վայելող, բայց մարդկային հատկությունները, ազնվությունը ներքուստ պահպանած կնոջ մասին անսպասելի սուր շրջադարձերով պատումնաշար գրել և դրանք հաջորդաբար տպագրել տարեվերջին, այն հաշվարկով, որ մի քանի հատված էլ տպագրվեր եկող տարի, և դրանով ընթերցողին մղեր բաժանորդագրվելու թերթը: Հարկ եղավ ուսումնասիրել հանցագործ աշխարհի «պատմությունը», բառապաշարը, հանդիպել, զրուցել «օրենքով գողերի» հետ:

Հերոսուհուս ապրումներն առավել կենդանի արտահայտելու համար, իմ խնդրանքով, դատախազի թույլտվությամբ, նույնիսկ բանտում եմ եղել՝ կալանավորի կարգավիճակով … Ո ւ ՝ սկսվե՜ց… Կրպակների առջև հերթեր էին գոյանում, ոմանք ուշ երեկոյան գալիս էին տպարան՝ ժամ առաջ ունենալու վաղվա թերթը… Տպաքանակն աճեց, պատումնաշարն ավարտել էր պետք, բայց խմբագրությունը հեղեղվել էր հարյուրավոր նամակներով… Գործընկերներս պնդեցին՝ «Թագուհին» շարունակել: Շարունակեցի: Մի օր էլ տպարանի էջկապ վարպետ Գառնիկն ասաց, որ «Թագուհու» ողջ շարվածքն ինքը պահել է (համակարգիչներ դեռ չկային, և թերթը ձուլածո տողերով էր տպագրվում), և առաջարկեց բրոշյուր հրատարակել: Այդպես էլ արեցինք, 5000 տպաքանակը մեկ շաբաթում սպառվեց, բայց նամակների հոսքը չէր դադարում, խնդրում էին շարունակել հերոսուհու ոդիսականի պատմությունը: Ոմանք նույնիսկ սյուժետային զարգացումներ էին թելադրում:

Տեղի տվեցի, թերթում շարունակաբար հրապարակվեց երկրորդ մասը, որը 1995 թ.-ին լույս տեսավ՝ դարձյալ առանձին գրքով: ԱՄՆ-ում ապրող ընկերծանոթներիս առաջարկով գրվեց երրորդ մասը և ամբողջական պատումը, 1000 տպաքանակով իրացվեց Լոս-Անջելեսում: Հայաստանի ընթերցողներս ընդվզեցին… և 2011 թ.-ին երեք մասը միասին այն հրատարակվեց «ՎՄՎ-պրինտ» հրատարակչության կողմից, բայց ցայսօր էլ թե՛ հրատարակչությունը, թե՛ ես բազմաթիվ առաջարկներ ենք ստանում վերահրատարակել գիրքը: Տեղի տալով՝ հրատարակչությունը նախաձեռնեց դրա երրորդ հրատարակությունը: Ինչո՞ւ է ընթերցողը նախընտրում «Թագուհին»… Երևի հանցագործ հերոսուհու աննախադեպ ճակատագրի, սուր սյուժեի, նաև՝ նրա մարդեղեն հատկությունների համար…»,-ընդգծում է Խալաթյանը:

Հավելում է՝ նախորդ հրատարակությունների հետ այն որոշ տարբերություններ ունի: «Որոշակի խմբագրումներ են եղել, և նախկինների համեմատ այն գեղեցիկ ձևավորում ունի: Գիրքն արդեն կարելի է ձեռք բերել «Բուկինիստ», «Զանգակ» գրախանութներում, շուտով հասանելի կլինի մյուս բոլոր գրախանութներում ևս»,նշում է հեղինակը:

Ուրախությամբ արձանագրում ենք, որ բազմաթիվ նոր գրքեր են լույս տեսնում, հեղինակները վերահրատարակում են նախկինում լույս տեսած իրենց գրքերը: Սրանք ընթերցողին դեպի գիրք վերադարձնելու քայլեր են: Խալաթյանը նշում է` թող անհամեստ չթվա, բայց «Թագուհու» ընթերցողը երբեք չի հեռացել գրքից, և նրան վերադարձնելու խնդիր չկա: «Ավելին, իրապես՝ տասնյակ հարյուրավորների խնդրանքով է վերահրատարակվում այն: Իսկ ինձ ավելի շատ հետաքրքրում է գիրքն առաջին անգամ ընթերցողի կարծիքն ու վերաբերմունքը: Ի վերջո, առաջին հրատարակումից 30 տարի է անցել, նոր սերունդ է եկել, նոր ճաշակով ու պահանջներով»,-ասում է դրամատուրգը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “B” with a “stable” prospectAn unprecedented Evening for the Armenian Fashion and Hospitality Industry: World-Renowned Dress Designer Jacob Meyer Presents His Masterpieces at the ONE&ONLY Antigravity Theatre in The Dvin HotelA Brand-New Section on Idram&IDBankSeveral real and profitable offers ahead of Black Friday: IDBank and IdramAraratBank Joins Social Impact Award 2025 Summit in LjubljanaIDBank issued the 1st tranche of bonds of 2026Ucom Supports the Development of Space Engineering in Armenia Prioritizing Information Security: IDBank and Idram Support APOCALYPSE CTF 2025IDBank's Representative, Innesa Amirbekyan Appointed Co-Chair of the ICC Banking Commission Task Force on GuaranteesUcom General Director Ralph Yirikian Awards Certificates to Participants of Cybersecurity Training Course Acba and Proparco mark one year of partnership, strengthening rural financing and Armenias’s economic resilienceAraratBank and Arca's joint campaign has endedIDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in ArmeniaGRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Company in Armenia Ucom Supports the Annual “Capture the Flag 2025” Cybersecurity Competition Financially Literate with Idram and IDBank: Next Stop – Nairi CampIdram received a permit to establish and operate the Armenian payment and settlement QR system IdramNetUcom Completes the Deployment of its 5G Network Across All Cities of Armenia Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, Establishing Major Milestones in Armenia’s AI and Digital FutureIDBank Receives Permission to Open a Representative Office in the United StatesRoboTon 2025 Competition Held with Idram’s Sponsorship“Armenian potential in Spain: Arman Mayilyan as a guest on the ‘Armenian Diaspora Communities’ program.” Final Results of the 20th Annual International Microelectronics Olympiad AnnouncedUnibank's VISA DIGITAL cards are now free Arca National Payment System, Bank of Georgia and Ameriabank Signed a Memorandum of UnderstandingIdram has been awarded the prestigious “Beyond Payments Awards” by Ant InternationalSTEM Acceleration Award 2025 Held with Idram’s SupportSolar Power is Generated in Kechut Community Through the Efforts of Ucom and SunChild Idram Announces Partnership with WeChat PayAraratBank: Transfer Your Mortgage Loan and Repay It on Attractive Terms: JOIN US“The Power of One Dram” as the Main Supporter of the National Hackathon AI4Biodiversity: AI Solutions for NatureSpeed-Mentoring Event Accelerates Green Innovations within the Ucom Fellowship Program Ucom Supports the Development of High-Tech Education in Armenia Dalan Technopark announces its first bond issuance. Placement Partner is Cube InvestIdram Junior Participants Receive Prizes: The First Junius Financial Literacy Competition ConcludesLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future Foundation5,312,038 AMD for “Symphonic Forest”: the November beneficiary is AI4Biodiversity: AI Solutions for Nature, a national hackathonUcom’s Green Initiative Reaches Urtsadzor AraratBank Honoured with STP Award by Commerzbank AG Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US AraratBank – Title Sponsor of Urartu Football Club