Վրաստանի խորհրդարանի նախագահը կայցելի Հայաստան
POLITICSՎրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ապրիլի 5-6-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում:
Վրաստանի խորհրդարանի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ նախատեսված են Պապուաշվիլիի հանդիպումները ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ:
Նախատեսվում է, որ Շալվա Պապուաշվիլին կհանդիպի նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



