Զառա Սահակյանը նորություն ունի
LIFEԴերասանուհի Զառա Սահակյանը, ով վերջերս Tert.am.life-ին տված հարցազրույցում անկեղծացավ՝ բացահայտելով, որ տևական ժամանակ է բաժանվել է ամուսնուց:
Չնայած, այն հանգամանքին, որ նրա ամուսնալուծության մասին լուրը շրջանառվում էր սոցիալական հարթակներում, դերասանուհին միշտ փակ էր պահում իր անձնական կյանքին վերաբերվող ցանկացած ինֆորմացիա և երբեք որևէ մեկնաբանություն չէր տալիս:
Հետևելով Զառա Սահակյանի ինստագրամյան էջին, Past.am-ը տեղեկանում է, որ դերասանուհին նորություն ունի իր երկրպագուների համար:
Զառան վերջին շրջանում բավականին ակտիվ աշխատանքային գործունեություն է ծավալում ոչ միայն հեռուստաեթերում՝ նկարահանվելով «Womens club» հեռուստանախագծում, այլ նաև պատրաստվում է իր մոնոներկայացմանը:
«COMING SOON! ՎԵՐՋԱՊԵՍ. Սիրելի հետևորդներ, վերջապես ես դա կարող եմ ասել: Եվ այսպես՝ ԱՊՐԻԼԻ 12 և 13-ին, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի կունենա իմ «ԶԱՌԱՆՑԱՆՔ» մոնոներկայացումը։ Ձեր ներկայությունը պարտադիր-ցանկալի է»,- գրել է դերասանուհին: