Չինաստանը խոստացել է չտրամադրել Ռուսաստանին ռազմական օգնություն. Բորել
INTERNATIONAL NEWSԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Բորելը պնդում է, որ Չինաստանը ԵՄ-ին խոստացել է չտրամադրել Ռուսաստանին ռազմական օգնություն: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն:
«Չինաստանը հավաստիացրել է, որ մտադիր չէ ռազմական օգնություն տրամադրել Ռուսաստանին և օգնել շրջանցել պատժամիջոցները»,- ասել է Բորելը իսպանական CORE ռադիոկայանի եթերում:
Նա ընդգծել է նաև, որ Պեկինը կարող է օգնել Ռուսաստանին առանց ԵՄ-ի իմացության։
Բորելը բացառել է այս փուլում Ռուսաստանի Դաշնությանը աջակցելու համար Չինաստանի դեմ պատժամիջոցների կիրառման հավանականությունը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



