Իսպանիան կարտաքսի 25 ռուս դիվանագետի
INTERNATIONAL NEWSԻսպանիայի կառավարությունը որոշել է թագավորությունում Ռուսաստանի դեսպանատնից վտարել մոտ 25 դիվանագետի։ Այս մասին երեքշաբթի կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ուզում եմ ձեզ հայտնել, որ այսօր առավոտյան մենք որոշել ենք Իսպանիայից վտարել ռուս դիվանագետներին և Իսպանիայում ՌԴ դեսպանատան աշխատակիցներին, որոնք վտանգ են ներկայացնում մեր երկրի անվտանգության շահերին: Այս պահին կա 25 հոգի,ցուցակը լրացնում ենք»,- ասել է նա։
Մադրիդում Ռուսաստանի դեսպան Յուրի Կորչագինը չկա այն ռուս դիվանագետների թվում, որոնք կարտաքսվեն Պիրենեյան թագավորությունից, ասել է Իսպանիայի արտգործնախարարը։
Ալբարեսն այս որոշումը կապել է Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



