Գաղտնիքներ, որոնք կօգնեն Ձեզ դառնալ մեծահարուստ
LIFE«Լավ սովորելու և լավ աշխատանք գտնելու» մոդելը հետզհետե կորցնում է իր ժողովրդականությունը և մնում անցյալում։ Վերջին մի քանի ճգնաժամեր ցույց տվեցին, թե որքան հեշտ է կորցնել աշխատանքը, և դրա հետ մեկտեղ կայունությունն ու բարեկեցությունը: Աստիճանաբար մարդիկ սկսեցին մտածել սեփական բիզնեսն ունենալու մասին։
Բայց ինչպե՞ս են մարդիկ ընդհանրապես դառնում գործարար։ Սկսնակները սկզբում բախվում են այնպիսի դժվարությունների, ինչպիսիք են բարձր մրցակցությունը, հարկերը, պետության կողմից աջակցության բացակայությունը։
Past.am-ը իր ընթերցողներին է ներկայացնում փոքրիկ գաղտնիքներ, որոնք մեծ օգնություն են սկսնակ գործարարների համար։
Անձնային որակներ, գիտելիքներ, լավ սովորություններ
Հաջողակ մարդկանց կարծիքով՝ մանկության կամ երիտասարդ տարիքում զարգացած այս հատկանիշները նրանց օգնել են գրեթե ավելի շատ, քան գիտելիքը․
-Համառություն- Ձեր նախագծի մեկնարկի հետ կապված աշխատանքում կարող են առաջանալ ամենաանկանխատեսելի դժվարությունները, որոնք պետք է հաղթահարվեն:
-Ինքնավստահություն -Ժամանակից շուտ չհանձնվելու համար հարկավոր է մեծ վստահություն ձեր գաղափարի և ուժի նկատմամբ։
-Վճռականություն-Յուրաքանչյուր նախագիծ պետք է կարողանա հարմարվել փոփոխվող պայմաններին:
-Ճկունություն և հավասարակշռության զգացում- Պետք է դուրս գալ հարմարավետության գոտուց, թողնել կյանքի սովորական ռիթմը և սկսել ինչ-որ նոր բան։
-Շփվելու և համոզելու կարողություն- Մարդկանց հետ շփվելը և նրանց համոզելը ձեր գաղափարի, ծրագրի, տեսակետի անբաժան մասն է։
Սովորեք նպատակներ դնել
Սեփական բիզնես սկսելու առաջին քայլը, իհարկե, գաղափար է: Բայց հետո գալիս է ձեր գործողությունները պլանավորելու և աշխատանքի փուլերը նախանշելու անհրաժեշտությունը: Սա նպատակների սահմանումն է՝ ձեռներեցության մեջ անհրաժեշտ ամենակարևոր հմտություններից մեկը: Միայն որոշելով, թե ինչ արդյունքներ եք ակնկալում, հնարավո՞ր է դրանց հասնել և որքան ժամանակ, դուք կարող եք կառուցել աշխատանքի և զարգացման ռազմավարություն, որը կհեշտացնի առաջ շարժվելը և մոտիվացիա կտա:
Ուսումնասիրեք շուկան և մրցակիցներին
Հաջողակ գործարար դառնալու կարևոր նրբերանգներից մեկն այն է, որ պետք է ուսումնասիրեք շուկան, որը նախատեսում եք մուտք գործել: Այս տեղեկատվությունը շատ կարևոր է հետագա քայլերը հասկանալու համար:
Մրցակիցների ուսումնասիրությունը թույլ կտա, մի կողմից, որոշել, թե ինչպես է նոր բիզնեսը տարբերվելու արդեն գոյություն ունեցողներից, ինչն է առանձնանալու նրանց ֆոնի վրա: Սա շատ կարևոր է հանդիսատես գրավելու համար: Բացի այդ, ուսումնասիրելով մրցակիցներին, նրանց աշխատանքային և բիզնես որոշումները թույլ կտան խուսափել սխալներից և դասեր քաղել աշխատող և շահույթ ստացող բիզնեսների փորձից: