ՀՀ-ում ՌԴ դեսպանը խոսել է Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
INTERNATIONAL NEWSՌուսաստանը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածաշրջանային իրավիճակի կարգավորմանն ուղղված պայմանավորվածությունների ձեռքբերմամբ, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառումից հետո լրագրողներին հայտնեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ խոսելով Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպման մասին:
Դեսպանի խոսքով՝ Ռուսաստանը չի թաքցնում իր դիրքորոշումը:
«Մենք շահագրգռված ենք, որ պայմանավորվածություններ ձեռք բերվեն, որպեսզի իրավիճակը կարգավորվի: Ռուսաստանի Դաշնությունը դրանում շարունակական ու ոչ քիչ ներդրում ունի, մենք համառորեն աշխատում ենք այդ ուղղությամբ: Սպասենք ու տեսնենք, թե ինչ կլինի վաղը», - մեկնաբանեց դեսպան Կոպիրկինը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



