Երեկվա հանրահավաքը սկսել են քննադատել նիկոլասեր որոշ «ընդդիմադիրներ». Էդուարդ Շարմազանով
BLOGԷդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Մեկն ասում է ՝օպերայում մի քիչ ազատ տեղ կար,մյուսը՝ նախկիններից էր «նեղված, իսկ էն մյուսը՝ թե բա իշխանափոխություն տեղի չունեցավ։
Ու դա ասում են «ուժեր»,որոնց «կուսակցությունների»քաղաքական կապիտալը միասին վերցրած 0,5-1,5 տոկոս է կազմում,իսկ ամենամեծ քաղաքական հաջողությունը՝ կապիտուլյանտների հետ նույն սեղանին /այդ թվում հարսանիքների ու խնջույքի/նստելն է իբրեւ արտախորհրդարանական «ընդդիմություն»։
Ժողովուրդ ջան ,ընդդիմության ընդդիմությունը ՝ իշխանություն է արդեն փաստացի։
Իսկ ձեզանից շատերը ոչ այնքան իշխանությանն են քննադատում,որքան խորհրդարանական ընդդիմությանը։
Մի հանրահավաք էլ դուք կազմակերպեք,որ պարզ լինի ձեր կողքը բացի տնեցիներից աջակից կա՞,թե՞՝ ոչ։
Կապիտուլյանտ ռեժիմին «քաղաքական աջակցություն» ապահովելն ավելի վատ է,քան նույնիսկ կապիտուլյացիայի սիմվոլ լինելն է։
Հետո էլ նեղսրտում են՝ ինչու՞ են մեզ հաճախորդի տեղ դնում։
Հ.Գ. Ուշադրություն.
խոսքս սրտացավ ու հայրենասեր քաղաքացիներին չի վերաբերում։
Այն վերաբերում է կոնկրետ կուսակցական շրջանակների,որոնք զբաղված են կապիտուլյանտների ռեժիմի պաշտպանությամբ։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



