Թուրքիան և ՌԴ-ն կարող են վերադառնալ բարտերային առևտրին
INTERNATIONAL NEWSԹուրքիան և Ռուսաստանը դիտարկում են բարտերին վերադարձի և առևտրատնտեսական հարաբերություններում ազգային արժույթների օգտագործման տարբերակները, հայտարարել է Թուրք-ռուսական գործարար խորհրդի (DEIK) ղեկավար Իզեթ Էքմեքչիբաշին։
Բարտերային առևտուրը հաջողությամբ օգտագործվել է երկու երկրների կողմից 1980-ականների վերջին, հիշել է գործարարը Dünya թերթին տված հարցազրույցում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ ասել էր, որ Անկարան Մոսկվային առաջարկել է երկկողմ առևտրում անցնել ազգային արժույթների, և բանակցություններ են ընթանում զբոսաշրջության ոլորտում ռուբլով և թուրքական լիրայով հաշվարկներն ավելացնելու համար։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



