Մենք չգիտենք Զելենսկին ինչ է ծխում ու ինչ խմում․ Դմիտրի Պեսկով
INTERNATIONAL NEWSՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ֆրանսիական LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում քննադատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրապարակային ելույթները։
«Շատ լրագրողներ ուսումնասիրում են նրա ելույթը։ Նա Ուկրաինայի նախագահն է, բայց մենք չգիտենք, թե նա ինչ է օգտագործում, ինչ է խմում, ինչ ծխում»,- նշել է Կրեմլի ներկայացուցչը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին անվանել էր անհավասարակշիռ և կախյալ անձնավորություն, որից ամեն ինչ կարելի է սպասել։
Ռուս նախարարն այսպես է պատասխանել լրագրողների այն հարցին, թե արդյոք Զելենսկին պատրաստ է սրել հարաբերություններն Ուկրաինայի արևելքում։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



