Արտակարգ դեպք Երևանում
SOCIETYԱյսօր, ապրիլի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում միջին տարիքի տղամարդը «Հաղթանակ» կամրջի վրա անցել է վտանգավոր եզրագիծը և սպառնում էր ինքնասպան լինել՝ նետվելով կամրջից։
Shamshyan.com-ի փոխանցմամբ օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 1-ին հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանել է նաև փրկարար հոգեբանը։
Ի վերջո, քաղաքացու հետ բանակցություններ վարելու արդյունքում, վերջինս հրաժարվել է դիմել այդ քայլին և փրկարարների, ոստիկանների ու պարեկների օգնությամբ՝ վտանգավոր եզրագծից անցել է անվտանգ վայր, որից հետո նրան տեղափոխել են ոստիկանության տարածքային բաժին, որտեղ էլ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



