Գոլառատ խաղում «Չելսին» և «Ուոտֆորդը» հաղթողին չորոշեցին
SPORTԱնգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Չելսին» նորանշանակ մարզիչ Գուս Հիդինիկի գլխավորությամբ առաջին հանդիպումն անցկացրեց: «Ազնվականները» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղացին «Ուոտֆորդի» հետ:
Հանդիպման հաշիվը 32-րդ րոպեին բացեց Դիեգո Կոստան: Նախքան ընդմիջման գնալը՝ 42-րդ րոպեին, Տրոյ Դինին 11-մետրանոց հարվածով վերականգնեց հաշվի հավասարությունը: Երկրորդ կեսի մեկնարկում Օդիոն Իգալոն առաջ մղեց հյուրերին, սակայն 65-րդ րոպեին Կոստան դուբլ ձևակերպեց՝ հաշիվը դարձնելով 2:2: 80-րդ րոպեին «Չելսին» հաղթանակի հասնելու հիանալի հնարավորություն ուներ, բայց Օսկարը չկարողացավ դիպուկ իրացնել 11-մետրանոց հարվածը:
Այս հանդիպումից հետո «Չելսին» ունի 19 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականը, իսկ «Ուոտֆորդը» 29 միավորով 7-րդ տեղում է:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 18-րդ տուր
«Չելսի» - «Ուոտֆորդ»՝ 2:2
Գոլերը՝ Կոստա 32', 65' - Դինի 42'/11-մետրանոց, Իգալո 56'
Չիրացրած 11-մետրանոց՝ Օսկար 80'