Թունիսում պետական մարմինների դեմ ահաբեկչություն պլանավորող ահաբեկիչներ են կալանավորվել
INTERNATIONAL NEWSԹունիսի ոստիկանության եւ ազգային գվարդիայի ուժերը կալանավորել են ահաբեկչական խմբավորման երեք անդամի, որոնք ահաբեկչություններ էին պլանավորում արեւմտյան Կասսերին նահանգի պետական անվտանգության ուժերի դեմ:
Այս մասին դեկտեմբերի 26-ին հայտնել է Թունիսի ՆԳՆ-ն: «Թունիսի ոստիկանության եւ ազգային գվարդիայի ուժերը կալանավորել են ահաբեկչական խմբավորման երեք անդամի: Ահաբեկչական բջիջը զբաղվում էր Շաամբիի լեռներում ահաբեկչական խմբերին մատակարարումներ իրականացնելով եւ Կասսերին նահանգում ահաբեկչություն էր պատրաստում Թունիսի պետական անվտանգության ուժերի դեմ»,- ասված է հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Շաամբի լեռը գտնվում է Ալժիրի հետ սահմանակից Կասսերին նահանգում, որտեղ իշխանությունները 2012թ.-ից հակաահաբեկչական գործողություններ են իրականացնում:
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
3
AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025
4
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Acro...
5
"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick...



