Սերբիան կշարունակի ռուսական նավթ ներկրել. Blic
INTERNATIONAL NEWSԵՄ-ն Սերբիային դուրս է թողել ռուսական նավթ ներկրող երկրների պատժամիջոցների ցուցակից, գրում է Blic-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
«Սա նշանակում է, որ մենք կշարունակենք նավթ ներկրել Ադրիատիկ միջանցքով, ինչը նշանակում է, որ մայիսի 15-ից հետո մեզ նավթ են մատակարարում JANAF-ի միջոցով», - մեջբերում է թերթը նրա խոսքերը։
Թերթի տվյալներով՝ բանակցություններն անցկացվել են Բրյուսելում։ Նշվում է, որ այս հարցում Բելգրադին օգնել են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը և Ֆրանսիան, որը նախագահում է ԵՄ-ում։
Ավելի վաղ Սերբիան քվեարկել էր ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին Ռուսաստանի անդամակցությունը կասեցնելու օգտին։ Սերբիայի առաջնորդ Վուչիչի խոսքով՝ դա պայմանավորված է եղել Արևմուտքի ճնշումներով և շանտաժով։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



