Ադրբեջանը տեղական պատվաստանյութ է մշակում
INTERNATIONAL NEWSԱդրբեջանը տեղական պատվաստանյութ է մշակում: Այս մասին լրագրողներին հայտարարել է առողջապահության նախարար Թեյմուր Մուսաևը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Ես չեմ կարող ամբողջական մանրամասներ տալ, բայց դա միայն Sars-Cov 2 պատվաստանյութի մասին չէ, պատվաստանյութի արտադրությունը ռազմավարական նշանակություն ունի: Հավանաբար, այս ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունքում Ադրբեջանը կկարողանա ապահովել պատվաստանյութերի արտադրությունը՝ որպես շատ ճկուն և արդյունավետ պատասխան համաճարակի հնարավոր մարտահրավերներին»,- ասել է նախարարը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



