ՌԴ-ի գլխավոր նպատակը Ղրիմի և Դոնբասի միջև ցամաքային միջանցքի բացումն է. Մեծ Բրիտանիայի հետախուզություն
INTERNATIONAL NEWSՈւկրաինական պատերազմում Ռուսաստանի գլխավոր նպատակը Ղրիմի և Դոնբասի միջև ցամաքային միջանցքի բացումն է, ըստ բրիտանական հետախուզության։ Նշվում է, որ այդ փորձերին Ուկրաինայի ԶՈՒ դիմակայում է, գրում է korrespondent.net-ը:
Նշվում է, որ ռուսական զորքերը դեռևս կենտրոնացած են Դոնբասում, Մարիուպոլում և Նիկոլաևում, ՌԴ ռազմածովային ուժերի աջակցությամբ, Ուկրաինայի տարածքում թևավոր հրթիռների արձակումները շարունակվում են։
Բացի այդ, ակնկալվում է, որ Ռուսաստանի ավիացիոն գործունեությունն Ուկրաինայի հարավում և արևելքում կավելանա:
Ըստ Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի ամփոփագրի՝ ռուսական զորքերը շարունակում են ուժեր տեղափոխել Դոնբաս՝ Ուկրաինայի զինված ուժերի դիրքերի վրա հետագա հարձակման համար։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



