Ինչպես է օղին «քայքայում» մարդու ուղեղը
LIFEՕղին ու մարդու առողջությունը անհամատեղելի են:
Օղին պարունակում է հետևյալ թունավոր նյութերը՝ եթերներ, ալդեհիդներ, ֆյուզելի յուղեր, ազատ թթուներ։ Օղին հեռացնում է ջուրը մարմնի բոլոր բջիջներից, որոնց հետ այն շփվում է:
Past.am-ը ներկայացնում է օղու ազդեցությունը մարդու առողջության վրա.
Օղին ազդում է ենթաստամոքսային գեղձի վրա, ազդում է լյարդի, ստամոքսի, կերակրափողի վրա։
Օղին մտնում է արյան մեջ, և մարդը սկսում է հարբել: Ընդունված ալկոհոլի մոտավորապես 90%-ը կլանում է ստամոքսի լորձաթաղանթը։ Օղին քայքայում է կենտրոնական նյարդային համակարգը։ Այն փոխում է նյարդային բջիջների ֆունկցիան՝ ներթափանցելով ներս։ Ալկոհոլիզմով տառապող յուրքանչյուր երկրորդ հիվանդի մոտ ախտահարված է սրտանոթային համակարգը։
Օղուց ամենաշատը տուժում է մարդու ուղեղը:
Օղին միացնում է կարմիր արյան բջիջները, ինչը հանգեցնում է արյան մակարդուկների առաջացմանը:
Ապացուցված է, որ հարյուր գրամ օղին սպանում է ուղեղի 8000 բջիջ։ Արդյունքում ուղեղը փոքրանում է ծավալով, վրան առաջանում են սպիներ, խոցեր, հնարավոր են նաև արյունազեղումներ և բացթողումներ։
Օղու ազդեցությունը մարդու մարմնի վրա
Օղի օգտագործող մարդու օրգանիզմը մի քանի անգամ ավելի արագ է «մաշվում», քան չխմող առողջ մարդու օրգանիզմը։ Օղին ազդում է բացարձակապես բոլոր համակարգերի և օրգանների վրա՝ առանց բացառության, թուլացնում են իմունային համակարգը և հանգեցնում հաճախակի հիվանդությունների։
Օղու վնասը
Խմող մարդկանց 45%-ը մահանում է սրտի կաթվածից կամ մահը տեղի է ունենում նաև այն հիվանդություններից, որոնք առաջանում են օղու կանոնավոր ընդունման հետևանքով։ Օղին դրդում է հանցավոր բնույթի գործողությունների , չմտածված չարաշահումների: