Լուի վան Գալ. Երբեմն ինքս եմ հեռանալու որոշում կայացնում
SPORT«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալն Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում 0:2 հաշվով «Սթոք Սիթիին» պարտվելուց հետո հայտարարել է, որ չի ցանկանում լրագրողների հետ քննարկել իր ապագան:
-Իմ ապագայի մասին խոսելու եմ Էդ Վուդվորդի («Մանչեսթեր Յունայթեդի» փոխնախագահ - խմբ.), ոչ թե ձեզ հետ: Պարտադիր չէ, որ ակումբն ինձ հեռացնի աշխատանքից. երբեմն ինքս եմ նման որոշում կայացնում, բայց առաջին հերթին ցանկանում խոսել «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարության, աշխատակիցների և իմ ֆուտբոլիստների հետ:
Դուք՝ լրագրողներդ, կարող եք ասել, որ ես ձախողել եմ, բայց ինքս այդպես չեմ կարծում,-հոլանդացի մասնագետի խոսքը մեջբերված է «BBC Sport»-ից:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



