ՌԴ Կուրսկի մարզում սահմանային դիրքը գնդակոծվել է Ուկրաինայի կողմից. նահանգապետ
INTERNATIONAL NEWSՌԴ Կուրսկի մարզի Ելիզավետովկա բնակավայրի մոտակայքում գտնվող սահմանային դիրքը գնդակոծվել է Ուկրաինայի կողմից։ Այս մասին հայտնել է Կուրսկի մարզի նահանգապետ Ռոման Ստարովոյտը Telegram-ի իր ալիքում։
«Այս գիշեր Ուկրաինան ականանետեր է արձակել Գլուշկովսկի մարզի Ելիզավետովկա բնակավայրի մերձակայքում գտնվող սահմանային դիրքի ուղղությամբ։ Ոչ ոք չի տուժել, վնասներ չկան»,- գրել է մարզպետը։
Ստարովոյտը մանրամասնել է, որ այն կետը, որտեղից արձակվել է կրակը, ճնշվել է ռուս սահմանապահների պատասխան կրակով։ Նրա խոսքով՝ սահմանամերձ շրջաններում իրավիճակը այժմ վերահսկելի է։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



