Նավթն էժանանում է
ECONOMICSՆավթի համաշխարհային գները նկատելիորեն իջնում են երկուշաբթի առավոտյան, չնայած Brent տեսակը դեռեւս մեկ բարելը 100 դոլար նշաձողի վրա է մնում, այն դեպքում, երբ ներդրողները հումքի այդ տեսակի պահանջարկի նվազում են կանխատեսում, առաջին հերթին Չինաստանում, վկայում են աճուրդների տվյալները։
Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների գինը նվազել է 2,28 տոկոսով՝ հասնելով մեկ բարելը 100,47 դոլարի, WTI-ի մայիսյան ֆյուչերսներինը՝ 2,36 տոկոսով (95,94 դոլար)։
Չինաստանում քովիդի դեմ պայքարի շրջանակում հերթական կարանտինային միջոցները կարող են հանգեցնել լրացուցիչ սահմանափակումների, որոնք նկատելիորեն կիջեցնեն նավթի պահանջարկը հումքի այդ տեսակի ամենախոշոր ներկրող երկրում։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



