«Երազ» այգում մահացած քաղաքացին զիպլայնի տնօրենն է. բարձրությունից ընկել է հաճախորդի մեղքով
SOCIETYԻնչպես ապրիլի 10-ին հայտնել են մի շարք լրատվականներ, Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող «Երազ» այգում, դժբախտ պատահարի հետևանքով քաղաքացի է մահացել՝ ընկնելով մեծ բարձրությունից:
Մահացած քաղաքացին իրականում այգու տնօրենն է և մահացել է ոչ թե որևէ անվտանգության խնդրի պատճառով, այլ տնակի վրայից՝ 7 մետր բարձրությունից, ընկել է հաճախորդի մեղքով:
Այս մասին լրագրողներին հայտնել է մահացածի քույրը:
«Հայտնում եմ, որ եղբայրս այդ զիպլայնի տնօրենն էր ու մահացել է ոչ թե որևէ անվտանգության խնդիրի պատճառով, այլ տնակի վրայից՝ 7 մետր բարձրությունից, ընկել է հաճախորդի մեղքով»,-նշել է նա:
Հիշեցնենք, տղամարդը պատահարից հետո հոսպիտալացվել է Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ, որտեղ, սակայն, գիտակցության չգալով մահացել է:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



