Կվիրիկաշվիլին Վրաստանի խորհրդարանի հաստատմանը կներկայացնի կառավարության նախկին կազմը
INTERNATIONAL NEWSՎրաստանի վարչապետի թեկնածու Գեորգի Կվիրիկաշվիլին խորհրդարանի հաստատմանը կներկայացնի հանրապետության կառավարության նախկին կազմը: Այս մասին ասվում է քաղաքական գործչի հայտարարության մեջ՝ գրում է TASS-ը:
«Այս փուլում ես որոշել եմ խորհրդարանի հաստատմանը ներկայացնել Վրաստանի կառավարության նույն կազմը, իսկ ԱԳՆ ղեկավարի պաշտոնում ներկայացնում եմ Միխայիլ Ջանելիձեի (փոխարտգործնախարար) թեկնածությունը»,- ասվում է փաստաթղթում:
«Եթե խորհրդարանը վստահություն հայտնի կառավարության կազմին, ես ապագայում հնարավորություն կունենամ վարչապետի պաշտոնում մանրամասն ծանոթանալ յուրաքանչյուր նախարարի և նախարարության աշխատանքին, նրանց ռազմավարությանն ու գործունեությանը»,- ասել է Կվիրիկաշվիլին՝ հետագայում չբացառելով կառավարության կազմի որոշակի փոփոխություն:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



