Պուտինը պաշտոնանկության հրամանագիր է ստորագրել
INTERNATIONAL NEWSՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Վիկտոր Նիչիպորչուկին ազատել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարի տեղակալի պաշտոնից։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է երկուշաբթի՝ ապրիլի 11-ին, իրավական տեղեկատվության պորտալում։
«Նիչիպորչուկ Վիկտոր Միխայլովիչին ազատել ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման հարցերով փոխնախարարի պաշտոնից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից՝ ապրիլի 11-ից։
Նիչիպորչուկը նշանակվել է ՌԴ ԱԻՆ փոխնախարար 2020 թվականի հունիսի 4-ին։ Մինչ այդ նա զբաղեցրել է «Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվական և վերլուծական կենտրոնի» դաշնային պետական բյուջետային հիմնարկի ղեկավարի տեղակալի պաշտոնը։
Պատրաստեց Արամ Սիմոնյանը