Yerevan, 08.April.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ԱՊՐԻԼԻ). «Սև հինգշաբթի» ամերիկացիների համար. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Տիեզերագնացության և մարդու՝ տիեզերք առաջին թռիչքի օր, Լիբերիա՝ Ազատագրության ազգային օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1866-ծնվել է գրող և հրապարակախոս Վրթանես Փափազյանը:

1877-ռուս-թուրքական պատերազմի ընթացքում Կովկասյան ռազմաճակատում ռուսական զորքերը հարձակման են անցել երեք ուղղություններով՝ Ալեքսանդրապոլ-Կարս, Իգդիր-Բայազետ և Ախալցխա-Արդահան: Երևանյան ջոկատը հայազգի գեներալ Արշակ Տեր-Ղուկասովի հրամանատարությամբ գրավել է Բայազետն ու Ալաշկերտը: 1913 –ծնվել է երգիչ Նար Հովհաննիսյանը։

1920 –ծնվել է ինժեներ-քիմիկոս Կորյուն Խոդոյանը։

1984-ծնվել է փոփ երգչուհի Էմմա Բեջանյանը:

1994-Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանական ինքնաթիռները կրկին ռմբակոծել են Ստեփանակերտը, որի արդյունքում զոհվել է երկու և վիրավորվել 38 անձ, ինքնաթիռներից մեկը խփվել է Չիլի գյուղի շրջակայքում։

2002 – «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Երևան տանող ճանապարհին հանդիսավորությամբ բացվել է Արգավանդի տրանսպորտային հանգույցը: - Ա1+ հեռուստաընկերության աջակիցների և ընդդիմության ներկայացուցիչների բազմահազարանոց հանրահավաքի մասնակիցները, կարմիր քարտեր թափահարելով ու հակաիշխանական կարգախոսներ վանկարկելով, երթ են կազմակերպել դեպի նախագահական նստավայր:

2007 -Ստամբուլի դատարանը մեղադրանք է առաջադրել «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով 11-րդ կասկածյալին:

2008- կալանավորված պատգամավոր Սասուն Միքայել յանին ազատ արձակելու պահանջով Հրազդանի Վանատուր թաղամասում 19 օր հացադուլի մեջ գտնվող նախկին ազատամարտիկ Արշավիր Բոզինյանը որոշել է դադարեցնել հացադուլը:

2010-Վաշինգտոնում կայացել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ։

2011- Ազգային ժողովը վավերացրել է «Հայաստանի տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին Հայաստանի և Ռուսաստանի միջև 1995 թվականին ստորագրված պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը:

2016- առաջին անգամ Հայաստան է ժամանել միանգամից 5 Նոբել յան մրցանակակիր, որոնք կենսաքիմիայի, ֆիզիկայի և բժշկագիտության թեմաներով 3 օրվա ընթացքում հանդես են եկել բաց դասախոսություններով:

2018- «Մերժիր Սերժին» նախաձեռնության ակտիվիստները մոտ 40 րոպե փակ են պահել Մաշտոցի պողոտայի մի հատվածը:

ԱՇԽԱՐՀ

1204- Խաչակրաց արշավանքների ժամանակ խաչակիրները գրավել են Կոստանդնուպոլիսը։

1684-վախճանվել է լարային գործիքների պատրաստման իտալացի հանրահռչակ վարպետ Նիկոլո Ամատին:

1774-Սակմարս քաղաքի մոտ տեղի ունեցած ճակատամարտում գեներալ Գոլիցինի զորքերը ջախջախել են Պուգաչովի ապստամբ զորքը:

1815-Մալայան կղզիներում գտնվող Տամբորա հրաբխի ժայթքումից զոհվել է մոտ 10 000 մարդ, ևս 80 000-ը մահացել է ժայթքմանը հետևած ցունամիի և սովի պատճառով:

1839-ծնվել է Միջին Ասիայի հետազոտող, ռուս աշխարհագրագետ Նիկոլայ Պրժևալսկին:

1938- վախճանվել է ռուս օպերային երգիչ Ֆյոդր Շալ յապինը:

1861-նավահանգիստ Սամտերի ռմբակոծությամբ սկսվել է քաղաքացիական պատերազմը ԱՄՆ-ում:

1919-կայացել է առաջին շաբաթօրյակը խորհրդային Ռուսաստանում:

1933-ծնվել է իսպանական և կատալոնական օպերային երգչուհի Մոնսերրատ Կաբալ յեն:

1943- հիմնադր վել է ֆրան ս ի ա կ ա ն «Նանտ» ֆուտբոլային ակումբը:

1945-վախճանվել է ԱՄՆ-ի 32-րդ նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը:

1951-ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի 10 Բ-29 ռմբակոծիչներ խփվել են Կորեայում խորհրդային ՄԻԳ-15- երի կողմից: Այդ օրը ամերիկացիների համար համարվում է «սև հինգշաբթի»:

1961-խորհրդային «Վոստոկ» տիեզերանավով Յուրի Գագարինը թռել է տիեզերք: Դա աշխարհում մարդու առաջին թռիչքն է տիեզերք:

2014-սկսվել է հակամարտություն Սլավյանսկում, որը համարվում է Դոնբասյան պատերազմի առաջին ճակատամարտը:

2019-Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրը ձերբակալվել է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK