«Ծնունդդ շնորհավոր, Սիմբա». Արսեն Սաֆարյանի հարազատները շնորհավորել են երգչին
LIFEԱյսօր լրանում է երգիչ Արսեն Սաֆարյանի ծննդյան 45 ամյակը։ Նրա երեխաներն անակնկալի տեսքով շնորհավորել են հայրիկի ծնունդը և նրան դիմավորել մոմերով զարդարված տոնական տորթով:
Արսեն Սաֆարյանի դուստրը՝ Էլեն Սաֆարյանն ինստագրամյան իր էջի սթորի բաժնում տեղադրել է հոր հետ լուսանկար և կից գրել. «Ուզում եմ առողջ լինես ու միշտ կողքիս: Շնորհակալ եմ ամեն ինչի համար ու հույս ունեմ՝ մի օր կդառնամ քեզ արժանի զավակ»:
Արսեն Սաֆարյանի տղան՝ Արթուրը ևս գրառում է արել՝ շնորհավորելով հայրիկին։ «Պապ, շնորհավոր ծնունդդ: Չես էլ պատկերացնի, թե ինչքան եմ քեզ սիրում: Միշտ առողջ ու երջանիկ լինես»,- գրել է Սաֆարյանի որդին:
Յուրօրինակ շնորհավորանքով է կիսվել նաև Արսեն Սաֆարյանի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի դուստրը՝ Լիլիթ Սաֆարյանը։ Նա տեղադրել է տեսահոլովակ, որին կից գրել է. «Ես ուզում եմ, որ դու ունենաս ահռելի հոգեկան առողջություն ու կամքի ուժ, որ մեզ բոլորիս սենց համեստաբար ու լուռ ժպիտով դիմանաս: Ծնունդդ շնորհավոր, Սիմբա»: