Հայաստանի զինումը կհամարենք ոչ բարեկամական քայլ. Ալիեւ
INTERNATIONAL NEWSԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ այլ երկրների կողմից Հայաստանին զենք տրամադրելը կհամարի ոչ բարեկամական քայլ: Այդ մասին նա ասել է 2022 թվականի առաջին եռամսյակի արդյունքների ամփոփմանը նվիրված համաժողովում:
«Կարծում եմ` տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար պետք է վերջ տալ Հայաստանի զինմանը: Հայաստանը չունի զենք գնելու փող և երբեք չի ունեցել: Երկրորդ ղարաբաղյան պատերազմում մենք ոչնչացրել ենք 4-5 միլիարդ դոլարի Հայաստանի ռազմական տեխնիկա: Հարց է ծագում՝ որտեղի՞ց աղքատ երկրին այդքան փող: Եթե Հայաստանին նորից տրամադրվեն սպառազինվելու միջոցներ, մենք դա կհամարենք ոչ բարեկամական քայլ և համապատասխանաբար կգործենք»,- ասել է Ալիևը ելույթում։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



