Կլորիկացած փորիկ, դասական կերպար. Սիրուշոն հիացրել է իր նոր լուսանկարներով
LIFEՍիրված և հայտնի երգչուհի Սիրուշոն պարբերաբար ուրախացնում է իր երկրպագուներին նոր երգերով ու նախագծերով: Նա իր երաժշտական ճաշակով ու ոճով ուրույն տեղ է զբաղեցնում հայկական երգարվեստում:
Վերջին շրջանում երգչուհի Սիրուշոն բավականին ակտիվ է սոցիալական հարթակներում: Նա մշտապես փորձում է ուրախացնել երկրպագուներին ու հետևորդներին իր կատարած աշխատանքներով:
Սիրուշոն Ինստագրամի Stories բաժնում կիսվել է նոր ֆոտոշարքով, որում ներկայացել է հմայիչ կերպարով:
Ինչպես նկատում է Past.am-ը, երգչուհին իմպրովիզների սիրահար է և մշտապես փորձում է առանձնանալ իր կերպարային յուրահատկությամբ ու հանդես է գալիս տարբերվող ոճերում: Այս անգամ էլ բացառություն չէ:
Լուսանկարներում կրում է երկարաճիտ կոշիկներ, սև կարճ զգեստ և սպիտակ վերնաշապիկ: Կերպարն ամբողջական են դարձնում նրա Պռեգոմեշյան զարդերը և տղամարդու փողկապը, որը նա հմտորեն համադրել է կերպարի հետ:
Հիշեցնենք, որ Սիրուշոն և Լևոն Քոչարյանը սպասում են իրենց երրորդ բալիկին: Զույգը աղջիկ է ունենալու: