Yerevan, 29.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ռուսաստանը աչքաթող չի անի Լեռնային Ղարաբաղի հարցը. Սերգեյ Միխեև

INTERNATIONAL NEWS

Ռուս քաղաքագետ Սերգեյ Միխեևը դժվարանում է կանխատեսել, թե ինչ ավարտ կունենան Լեռնային Ղարաբաղի շուրջ հետպատերազմական ժամանակաշրջանում ընթացող բանակցությունները, բայց ամեն դեպքում համոզված է, որ Ռուսաստանը աչքաթող չի անի ԼՂ հարցը՝ չնայած ուկրաինական ուղղությամբ իր ծանրաբեռնվածությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քաղաքագետ Սերգեյ Միխեևը այդպիսի կարծիք հայտնեց «Սպուտնիկ Արմենիա» մուլտիմեդիա կենտրոնում կազմակերպված Մոսկվա-Երևան տեսակամուրջի շրջանակում՝ ընդգծելով, որ ինքը չի խոսում պաշտոնական Մոսկվայի անունից, այլ ներկայացնում է իր անձնական տեսակետները:

«Պետք չէ մտածել, թե քանի որ հիմա մենք հատուկ գործողություն ենք իրականացնում Ուկրաինայում՝ մնացածի մասին մոռանալու ենք և այլևս դրանց ուշադրություն չենք դարձնելու: Իրականում մենք շատ լավ հասկանում ենք, որ Ուկրաինան միայն մի դրվագ է: Այո՛, հիմա նա մեծ ուշադրություն է գրավում, ռեսուրսներ և ուժեր է տանում, բայց այն միայն մի դրվագ է աշխարհաքաղաքական ազդեցության համար մղվող մեծ դասավորության մեջ: Հարավային Կովկասը, Կենտրոնական Ասիան և բազմաթիվ այլ տարածաշրջաններ մեր ուշադրության կենտրոնում են այս իրավիճակում», - մեկնաբանեց Միխեևը:

Ռուս քաղաքագետը նաև շեշտեց, որ ինքը սրտի մեծ ցավով է հետևել մեկուկես տարի առաջ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմական իրադարձություններին: Ըստ նրա՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրների լուծումը առաջին հերթին կախված է նրանից, թե կկարողանան արդյոք Երևանը և Բաքուն համաձայնության հասնել: Բայց ամեն դեպքում Ռուսաստանը չի պատրաստվում լքել այս գործընթացը:

«Ես կարծում եմ, որ առանց Ռուսաստանի հնարավոր չէ հասնել համաձայնության՝ չնայած վերջերս Բրյուսելում Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցած խորհրդակցություններին: Օրինակ` ես ոչ մի նոր բան չտեսա Միշելի առաջարկներում: Ուստի կարծում եմ, որ Ռուսաստանը կմնա այս գործընթացում: Բայց թե ինչպիսին կլինի վերջնական կարգավորումը, ինչով կավարտի այս ամենը՝ ես պատրաստ չեմ կանխատեսել, քանի որ դա անշնորհակալ գործ է», - հավելեց Միխեևը:

Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community