Զելենսկին հայտնել է՝ ինչքան զոհ ունի Ուկրաինան
INTERNATIONAL NEWSՌուսաստանի կողմից հատուկ ռազմական գործողության ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի կորուստները կազմում են մոտ 2,5-3000, կա 10 000 վիրավոր։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ըստ մեր ունեցած թվերի, կարծում ենք, որ կորցրել ենք 2,5-ից 3000 (զինծառայող)... , ունենք 10 000 վիրավոր, դժվար է ասել, թե նրանցից քանիսը ողջ կմնա»,- ասել է նա CNN-ին հարցազրույցում, որից մի հատված հրապարակվել է ուրբաթ:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:
ՌԴ ԳՇ պաշտոնական տվյալներով՝ Ուկրաինայում ՌԴ սկսած ռազմական հատուկ գործողության ընթացքում զոհվել է ռուսական բանակի 1351, վիրավորվել 3825 զինծառայող։ Ուկրաինական կողմի պնդմամբ՝ ռուսական բանակի սպանված զինծառայողների թիվն անցնում է 20 000-ը։