Զելենսկու գրասենյակը քննադատել է Եվրոպային
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական, Ռուսաստանի հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակության անդամ Միխայիլ Պոդոլյակը քննադատել է Եվրոպային` Ուկրաինային զենքի դանդաղ մատակարարման համար, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը։
Նրա խոսքով՝ Ուկրաինան, առաջին հերթին, զենք է խնդրում Եվրոպայից։
«1. Ուկրաինան Եվրոպայից զենք է խնդրում: 2. Եվրոպացիներն աջակցում են իրենց կառավարություններին ուղղված կոչին: 3. ԵՄ-ն համաձայն է դրա հետ, բայց չի տալիս այն զենքը, որը խնդրել ենք: 4. Զենքը շատ երկար է գալիս։ Այս խաղը կարելի է երկար խաղալ, բայց դրանից հաստատ ժողովրդավարությունը չէ, որ շահում է։ Ուկրաինային զենք է պետք: Ոչ մեկ ամսից: Հիմա»,- ընդգծել է Պոդոլյակը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



