Հիսու'ս, փրկի'ր մեր հայրենիքը չարիքից. Անդրեն տեսանյութ է հրապարակել
LIFEՏևական ժամանակ ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգիչ Անդրեն Ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երգում է շարական և մակագրել. «Քրիստոս հարյավ ի մեռելոց.
Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի: Զատիկը Հիսուս Քրիստոսի հարության տոնն է: Զատիկ նշանակում է` զատում, բաժանում, մեղքերից ազատում, վերադարձ առ Աստված»: Նաև ավելացրել հեշթեգ՝ #ՀիսուսՓրկիրՄերՀայրենիքըչարից:
Հիշեցնենք, որ օրեր առաջ երգիչ Անդրեն տեղափոխվել էր հիվանդանոց, և տեսանյութ էր հրապարակել Գլենդեյլի հիվանդանոցից՝ խնդրելով, որ մարդիկ աղոթեն իր ապաքինման համար։ Երգիչը նշել էր, որ կյանքի և մահվան կռիվ է տվել։
Հետագայում երգիչը տեղեկացրել էր, որ գտնվում է բժիշկների վերահսկողության տակ: Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ նա հայտնել էր ողնաշարի խնդիր մասին։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



