Էրդողանը խոսել է Թուրքիայի հակառակորդների մասին
INTERNATIONAL NEWS«Թուրքիայի կառավարությունը շարունակում է ազգային տնտեսությունը աշխարհի տասը խոշորներից մեկի վերածելու իր կուրսը»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Anadolu-ն։
Նա նշել է, որ Թուրքիան, որը գտնվում է ճգնաժամերով և հակամարտություններով լի տարածաշրջանում, շարունակում է իր ուղին դեպի տնտեսական ներուժի զարգացում` ներգրավելով նոր ներդրումներ։
Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիայի հակառակորդներն այսօր էլ փորձում են հասարակական բացասական ընկալում ստեղծել տնտեսական ճնշման միջոցով, որն ի վերջո միտված է փոխել երկրի ընթացքը։
«Երկրում արտադրության աճի տեմպերը գոհացուցիչ են։ Հենց որ գնաճի հետ կապված հարցը լուծենք, տնտեսական ոլորտում նպատակներին հասնելու համար որևէ խոչընդոտ չի լինի»,- վստահեցրել է նա։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



