ՀԱՊԿ համաձայնագրում փոփոխություն է կատարվել
INTERNATIONAL NEWSՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ գործունեության մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ արձանագրությունը վավերացնելու մասին։
Փաստաթուղթը, որը խորհրդարան է ներկայացրել անձամբ պետության ղեկավարը, շաբաթ օրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Փաստաթուղթը վավերացնում է 2007 թվականի հոկտեմբերի 6-ի ՀԱՊԿ խաղաղապահ գործունեության վերաբերյալ համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը, որը ստորագրվել է Դուշանբեում 2021 թվականի սեպտեմբերի 16-ին։
Նշվում է, որ արձանագրությունը սահմանում է «համակարգող պետություն» հասկացությունն ու նախատեսում, որ դրա հովանու ներքո ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր են ստեղծվում ՄԱԿ-ի` խաղաղության պահպանմանն ուղղված գործողություններում կիրառելու համար։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



