«Նապոլի» - «Ռոմա»․ Բուքմեյքերների կանխատեսումը
SPORTԻտալիայի առաջնության 33-րդ տուրում «Նապոլին» ապրիլի 18-ին կընդունի «Ռոմային»։ Բուքմեյքերները ֆավորիտ են համարում դաշտի տերերին։ «Նապոլիի» հաղթանակի գործակիցը 1․85 է։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 4․20 գործակցով, ոչ ոքի արդյունքինը՝ 3․60։
«Նապոլի» - «Ռոմա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։00-ին։
32 խաղից հետո «Նապոլին» 66 միավորով երրորդն է, «Ռոման» ունի 57 միավոր եւ 5-րդն է։
Թիմերը նախորդ անգամ հանդիպել են ընթացիկ առաջնության առաջին շրջանում։ Հոկտեմբերին Հռոմում տեղի ունեցած հանդիպումն ավարտվել էր 0։0 հաշվով։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



