Անկարան ձեռքերը ծալած չի նստի ու սպասի. Թուրքիան ցանկանում է բարեփոխել միջազգային անվտանգության համակարգը
INTERNATIONAL NEWSԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն կոչ է արել բարեփոխել միջազգային անվտանգության համակարգը։ Երկրի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ նման անհրաժեշտության մասին է վկայում Ուկրաինայի պատերազմի օրինակը, հայտնում է Haberler-ը:
«Միջազգային անվտանգության համակարգը, ՄԱԿ-ի համակարգն ի վիճակի չեն լուծելու հակամարտություններ, բարդ հարցեր»,- ընդգծել է Չավուշօղլուն, որի պնդմամբ՝ համակարգը բարեփոխման կարիք ունի։ Միևնույն ժամանակ, դիվանագետը շեշտել է, որ Անկարան պատրաստ չէ «ձեռքերը ծալած նստել ու սպասել, որ դրանք տեղի ունենան»։
Արտգործնախարարը հավելել է, որ Թուրքիան աջակցում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությանը։
«Թուրքիայի դիրքորոշումը հիմնված է արդար և հավասարակշռված մոտեցման վրա»,- հավելել է Մևլութ Չավուշօղլուն։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



