Գրանցվել է 422 դեպք, որից 181-ը՝ արտակարգ․ ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը
SOCIETYԱպրիլի 11-ից 17-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 422 դեպք, որից 181-ը արտակարգ, այդ թվում՝ 106 հրդեհի, 3 փլուզման, 7 ինքնասպանության փորձի դեպք, 39 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 163 կենցաղային կանչ. տուժել է 75 մարդ։
Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 11 մահ:
Արձանագրվել է թունավորման 10 դեպք:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 13 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 79 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 16 տրանսպորտային միջոց:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



