Գերի ընկած «Պուտինի քավոր» անունով հայտնի Մեդվեդչուկն առաջարկով դիմել է Պուտինին և Զելենսկուն
INTERNATIONAL NEWSՕրերս Ուկրաինայում ձերբակալված ռուսամետ ընդդիմադիր գործիչ Վիկտոր Մեդվեդչուկը, որը հայտնի է նաև « Պուտինի քավոր» անունով, դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ առաջարկելով իրեն փոխանակել զինվորականների և Մարիուպոլի բնակիչների հետ, գրում է ՏԱՍՍ-ը։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտարարել էր, որ Կրեմլը չի տեսնում Մեդվեդչուկին գերի ընկած ուկրաինացի զինծառայողների հետ փոխանակելու հնարավորություն։
Մեդվեդչուկին Ուկրաինայի տարածքում ձերբակալելու մասին հաղորդել էր Զելենսկին։ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը Մեդվեդչուկին մեղադրում է պետական դավաճանության և ահաբեկչական կազմակերպությունների գործունեությանն օժանդակելու համար։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



