Երևանն այժմ ունի Խորեն Աբրահամյանի անունը կրող փողոց
SOCIETYԵրեւանի ավագանին այսօր հաստատեց Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկն անվանակոչելու մասին նախագիծը:
Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մայիսյան փողոցը անվանափոխվեց թատրոնի և կինոյի անվանի դերասան, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի անվամբ՝ «Խորեն Աբրահամյան փողոց»։
Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի Նուբարաշենի 13-րդ փողոցը անվանակոչվեց «Նոր Զմյուռնիա» անվամբ՝ «Նոր Զմյուռնիայի փողոց», իսկ Բագրևանդի փողոցից մինչև Թևոսյան փողոց ձգվող ճանապարհահատվածը անվանակոչվեց հայտնի վիրաբույժ, սրտաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Միքայելյանի անվամբ՝ «Ալեքսանդր Միքայելյան փողոց»։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



