Իսկ դու գիտե՞իր ինչից են պատրաստված մեր սիրելի յուգուրտները
LIFEԿարմին կամ-բնական ծագում ունեցող նյութն ունի ներկանյութի հատկություններ: Կարմինը գրանցված է որպես կարմիր ներկանյութ սննդային հավելում, որը գրանցված է սննդային հավելումների միջազգային դասակարգման E120 ինդեքսով։
Ընդհանուր բնութագիր
Կարմինը մուգ կարմիր գույն ունի, անհամ է և անհոտ: Նյութը շատ լուծելի է ջրում, լույսի և ջերմության ազդեցության տակ չի կորցնում իր հատկությունները։ Մտնելով տարբեր թթվային միջավայրեր՝ ներկը տալիս է կարմիրի տարբեր երանգներ՝ նարնջագույնից մինչև մանուշակագույն:
Կարմինը ստացվում է չորացած կակտուսի թեփուկում բնակվող էգ միջատներից, որոնք հավաքվում են նախքան ձվադրումը, երբ միջատները կարմրում են։ Կարմինի արդյունահանման գործընթացը երկար է և աշխատատար, գրեթե ամբողջը ձեռքով է արվում, ուստի կարմինը ամենաթանկ ներկերից է։
E120-ի օգուտներն ու վնասները
E120-ը ներառված է մարդու օրգանիզմի համար անվտանգ սննդային հավելումների ցանկում, օրական թույլատրելի չափաբաժինը պաշտոնապես հաստատված չէ: Բայց կան կարմինի նկատմամբ անհատական անհանդուրժողականության դեպքեր, արդյունքը կարող է լինել ծանր ալերգիկ ռեակցիաներ, ասթմայի նոպաներ և անաֆիլակտիկ շոկ: E120 օգտագործող բոլոր սննդամթերքի արտադրողները պետք է անպայման նշեն ներկանյութի առկայությունը ապրանքի փաթեթավորման վրա:
E120-ի կիրառումը
Սննդի արդյունաբերության մեջ E120-ն առավել հաճախ օգտագործվում է մսամթերքի, ձկան և ձկնամթերքի, պանիրների և կաթնամթերքի, հրուշակեղենի, սոուսների, կետչուպների, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների արտադրության մեջ:
Ավելին՝ այստեղ