Ես՝ որպես Փաշինյանի խմբակցության նախկին անդամ, ասում եմ՝ նա խաբել է բոլորիս․ Թագուհի Թովմասյան
POLITICSԲոլոր նրանք, ովքեր մեզանից սպասում էին գործողություններ, ասում եմ՝ մեկնարկը տրված է։ Այս մասին լրագրողներին հայտնեց ԱԺ «Պատվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նա նշեց, որ խմբակցությունը չի ներկայանալու ԱԺ նիստերին և շարունակելու է բոյկոտը։
«Մինչև Նիկոլ Փաշինյանը չհեռանա իշխանությունից, մենք տուն չենք գնա։ Փաշինյանը արդեն մի քանի անգամ խաբել է բոլորիս։ Ես՝ որպես Նիկոլ Փաշինյանի խմբակցության նախկին անդամ, ասում եմ՝ նա խաբել է մեզ։ ՔՊ-ն հրաժարվել է Արցախի հարցում որդեգրած «Անջատում՝ հանուն փրկության» գաղափարից և այժմ պատրաստակամություն է հայտնում ադրբեջանական տիրապետության տակ թողնել Արցախը»,- ասաց Թովմասյանը։
Նա նշեց, որ մի քանի օրից ժողովուրդը կտեսնի պայքարի հստակ ձևեր և օրինակներ։
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



