Yerevan, 22.July.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ԱՊՐԻԼԻ). Բացվել է Երևանի նոր ջերմաէլեկտրակայանը. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Բրազիլիա՝ Տիրադենտեսի օր, Իտալիա՝ Հռոմի հիմնադրման օր, Քենիա՝ Ծառատնկման օր, ԱՄՆ-ի Տեխաս նահանգ՝ Սան-Խասինգոյի օր, Ռուսաստան՝ Տեղական ինքնակառավարման աշխատողների օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1866 –ծնվել է մանկավարժ, թարգմանիչ, լրագրող Ջալալ Տեր-Գրիգորյանը։

1882 –վախճանվել է հայազգի ռումին փիլիսոփա, պետական, քաղաքական գործիչ, իրավագետ Վասիլե Կոնտան։

1894 –ծնվել է դերասան, ռեժիսոր Յուրի Յուրովսկին (Սարուխանով, Սարուխանյան)։

1941 –ծնվել է գեղանկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը։

1948 –ծնվել է գեղանկարիչ Վալմարը։

1965 – ծնվել է ազատամարտիկ, Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը, որը Արցախյան ազատամարտի ժամանակ եղել է Հյուսիսային Արցախի Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության հրամանատարը:

1969 –վախճանվել է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, լրագրող Ցական Շողենցը։

1994– վախճանվել է հայազգի նշանավոր կինոռեժիսոր Էդմոնդ Քյոսայանը։

1998-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Լաոսի հետ։

2005-ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը միաձայն ընդունել է ցեղասպանության կանխարգելման և պատժման կոնվենցիային վերաբերող բանաձև, որը հեղինակվել և ներկայացվել է Հայաստանի կողմից:

2006-Արգենտինայի խորհրդարանը բավարարվել է Հայոց ցեղասպանության մասին հայտարարությամբ, թեև շրջանառվել է Հայոց ցեղասպանության մասին տեղեկությունները դպրոցական ծրագրերում ներառելու վերաբերյալ օրինագիծ:

2008- տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պաշտոնական կայքի շնորհանդեսը:

2010- բացվել է Երևանի նոր ջերմաէլեկտրակայանը, որի շինարարությունը մեկնարկել էր 2008 թվականին։ Այն կառուցվել է Միջազգային համագործակցության ճապոնական բանկի տրամադրած 284 միլիոն դոլարի վարկով:

2015-Սերժ Թանգյանն ու Ջոն Դոլմայանը ժամանել են Հայաստան։ Այցի նպատակը եղել է Wake up the souls («Արթնացրեք հոգիները») խորագիրը կրող շրջագայության մաս կազմող բացօթյա համերգը Երևանի Հանրապետության հրապարակում՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին:

2016- Երևանում Օղակաձև զբոսայգում բացվել է Շանգալում եզդիների ցեղասպանությանը նվիրված հուշակոթող։

2017-Երևանի տարբեր տոնավաճառների բազմաթիվ աշխատակիցներ առավոտից փակել են իրենց տաղավարները և բողոքի դուրս եկել կառավարության շենքի դիմաց։ Նրանք պնդում են, որ իրենց հանգիստ չեն թողնում, ստուգումներ են իրականացնում, պահանջում են ամբողջովին փաստաթղթավորել ապրանքաշրջանառությունը։

2020-Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստ է գումարել և Արցախի Հանրապետության նախագահ ընտրված հայտարարել Արայիկ Հարությունյանին:

2021- Սյունիքի տարբեր համայնքների բնակիչներ իրենց մարզ այցելած Նիկոլ Փաշինյանին դիմավորել են «սյունյաց ողջույններով»՝ հայհոյանքներով, սուլոցներով և իրենց բնակավայրեր, հատկապես գերեզմանատներ չմտնելու պահանջներով։

ԱՇԽԱՐՀ

մ. թ. ա. 753 – Ռոմուլոսը և Ռեմոսը հիմնադրել են Հռոմ քաղաքը։ Այդ օրը համարվում է Հռոմի հիմնադրման օրը։

1109 –վախճանվել է միջնադարյան կաթոլիկ աստվածաբան, փիլիսոփա, սքոլաստիկական ուղղության հիմնադիրներից մեկը՝ Քենթերբերիի արքեպիսկոպոս Անսելմ Քենթրբերցին;

1142 –վախճանվել է ֆրանսիացի փիլիսոփա, աստվածաբան և բանաստեղծ Պիեռ Աբելարը։

1519 -Մեքսիկայի մոտ ափ է իջել իսպանացի կոնկիստադոր Էռնան Կորտեսը։

1526– զորավար Բաբուրը, հաղթանակ տանելով Հնդկաստանում, հիմնադրել է Մեծ Մոնղոլների կայսրությունը:

1699 –վախճանվել է ֆրանսիացի դրամատուրգ Ժան Բատիստ Ռասին։

1729 –ծնվել է Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա 2-րդը։

1792- Ռիո դե Ժանեյրոյում պորտուգալացիները քառատել են Բրազիլիայի անկախության համար պայքարող Տիրադենտեսին։

1816 –ծնվել է անգլիացի վիպասան և բանաստեղծուհի Շառլոթ Բրոնտեն։

1828 –ծնվել է ֆրանսիացի փիլիսոփա, գրող, գեղագետ, գրաքննադատ, պատմաբան Հիպոլիտ Ադոլֆ Տենը։

1863- Բահայի հավատի հիմնադիր Բահաուլլան Բաղդադի մոտակայքում գտնվող Ռիզվան այգում հռչակել է նոր համաշխարհային կրոնի ստեղծումը։

1898 -ԱՄՆ-ի բանակի կողմից Կուբայի շրջափակմամբ սկսվել է իսպանա-ամերիկյան պատերազմը։

1910– վախճանվել է ամերիկացի ճանաչված գրող Մարկ Տվենը՝ «Թոմ Սոյերի արկածները», «Հեքլբերրի Ֆիննի արկածները», «Արքայազնն ու աղքատը» և այլ գրքերի հեղինակը:

1913– ջուրն է իջեցվել «Աքվիտանիա» շոգենավը: Դա միակ շոգենավն է, որը մասնակցել է Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներին:

1915– ծնվել է մեքսիկական ծագումով ամերիկացի դերասան Էնթոնի Քուինը։

1926– ծնվել է Մեծ Բրիտանիայի ներկայիս թագուհի Եղիսաբեթ 2-րդը։

1944 -Ֆրանսիայում կանայք ստացել են ընտրական իրավունք:

1954– ԽՍՀՄ-ը անդամակցել է ՅՈՒՆԵՍԿՕին:

1960 – Բրազիլիայի մայրաքաղաքը պաշտոնապես Ռիո դե Ժանեյրոյից տեղափոխվել է Բրազիլիա քաղաք:

2019-Շրի Լանկայում տեղի է ունեցել ահաբեկչությունների շարք։ -Ուկրաինայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում նախագահ է ընտրվել Վոլոդիմիր Զելենսկին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram''